«Բանակի, բանակաշինության վերաբերյալ Նիկոլի որևէ ասածը մեկնաբանելն անիմաստ է մի պարզ պատճառով». Կարեն Վրթանեսյան

Լրագրողները խնդրում են մեկնաբանել Նիկոլի վերջին ասածները բանակի բյուջեն ավելացնելու, բանակաշինության և այլն մասին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը .

 

«Որպեսզի բոլորին առանձին-առանձին չմերժեմ, այստեղ գրեմ ասելիքս, հանգիստ կարող եք օգտագործել։

Բանակի, բանակաշինության վերաբերյալ Նիկոլի որևէ ասածը մեկնաբանելն անիմաստ է մի պարզ պատճառով. նույն այդ մարդը 2018-ի նոյեմբերին նախընտրական ելույթներում ասում էր, որ Հայաստանի ռազմական բյուջե գալիք 5 տարում 2,5 մլրդ դոլար փող են դնելու։

Էդ նույն մարդը հրապարակավ հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է ու վերջ»։

Շարունակե՞մ…»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.