Թուրքիան հայտնել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու գործընթացի մեկնարկի մասին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը հայտնել է Միացյալ Նահանգներից F-16 կործանիչներ գնելու գործընթացի մեկնարկի մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով թուրքական «Անադոլու»-ին:

«Սկսվել են տեխնիկական աշխատանքներն ամերիկյան F-16-երի ձեռքբերման ուղղությամբ, հետևում ենք այդ ընթացակարգին: Թուրքիայի հզորացումը նշանակում է նաևՆԱՏՕ-ի հզորացում»,- ասել է թուրք նախարարը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.