Երկու նոյեմբերի 9-ը դաժան կլինի Հայ ժողովրդի համար. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի բան ասեմ, լավ իմացեք. այն լուրը, որ երեկ տարածվեց սորոսական լրատվականի միջոցով, թե նոյեմբերի 9-ին նոր կապիտուլիացիայի փաստաթուղթ է ստորագրվելու, ամենայն հավանականությամբ ճիշտ է:

 

Բայց կա նաև մի ուրիշ տարբերակ. սորոսականները հասկացան, որ կապիտուլյանտը իրանց գցել է, և նախկին տերերը սկսեցին կապիտուլյանտին քննադատել։ Խոսքը գնում է թե՜ դանիկների մասին, թե՜ ԱՄՆ Պետդեպի կողմից ֆինանսավորվող Ազատություն ռադիոկայանի մասին։

Ու սա շատ սպասելի էր. կապիտուլյանտը, իրեն շատ բնորոշ ձևով, սրանց շպրտեց, ո՜չ Արցախը ամբողջությամբ թուրքին կարողացավ տա, ո՜չ էլ հակառուսական ալիքի բարձրացումը կարողացավ ապահովել ու դրա համար փորձում են կապիտուլյանտին փոխել նոր սորոսածին քաղաքական միավորով:

Իսկ ինչո՞ւ այդ լուրը տարածվեց. արվեց նրա համար, որ ստուգվի ժողովրդի մոտեցումը և վերաբերմունքը այդ գործընթացի վերաբերյալ»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.