Արքայանարինջը՝ մի շարք հիվանդությունների դեմ

Արքայանարինջը (Хурма) ոչ միայն համեղ  է, այլև՝ չափազանց օգտակար:

Արքայանարինջը սննդարար միրգ է, պարունակում է բուսական սպիտակուցներ, ածխաջրեր, որոշ քանակությամբ յուղեր, օրգանական թթուներ, վիտամիններ, միկրոէլեմենտներ (կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, յոդ), մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր և պեկտին:

 

Արքայանարինջը հրաշալի հակաօքսիդանտ է, այն օրգանիզմից դուրս է բերում ազատ ռադիկալները, որոնք վնասում են մեր օրգանիզմի բջիջներին:

Այս միրգն օգտագործվում է տարբեր հիվանդությունների բուժման և պրոֆիլակտիկայի համար:

Այն հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է ուռուցքների, թոքերի հիվանդությունների և երիկամային քարերի կուտակման դեմ: Ունի միզամուղ ազդեցություն, խորհուրդ է տրվում նյարդային խանգարումների, վատ տրամադրության դեպքում: Միրգը լավացնում է տեսողությունն ու կանխարգելում է վաղաժամ ծերացումը:

Չնայած այս միրգը շատ քաղցր է, այն խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Եթե ձեզ հոգնած եք զգում, ապա այդ հարցում ձեզ կօգնի  արքայանարինջը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.