ԱՄՆ ռազմական հրամանատարությունից հայտնել են, որ Սիրիայում իրականացված ավիահարվածի ժամանակ սպանվել է «Ալ-Քաիդայի» պարագլուխներից մեկը

ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Սիրիայում «Ալ-Քաիդայի» պարագլուխներից մեկի ուղղությամբ: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, այս մասին հետևում է ամերիկյան զորքերի կենտրոնական հրամանատարության հայտարարությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ալ-Քաիդան» Սիրիան օգտագործում է որպես ապաստան վերականգնվելու, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս իրականացվելիք գործողությունների ծրագրման և համակարգման համար:

ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել MQ-9 անօդաչուի միջոցով: «Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում իրականացված ավիահարվածի ժամանակ այսօր սպանվել է «Ալ-Քաիդայի» բարձրաստիճան ղեկավար Աբդուլ Համիդ ալ-Մաթարը»,- ասվում է ամերիկյան գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.