Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի շուրջ։

 

«Նախարարները, դրական գնահատելով անցած շաբաթվա իրադարձությունների զարգացումը, որպես փոխադարձ դրական քայլ ընդգծեցին Իրանի համապատասխան գերատեսչությունների նախազգուշացումը Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը հարգելու» անհրաժեշտության մասին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից երկու իրանցի վարորդների ազատ արձակումը։

 

Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Համատեղ միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը շարունակելու կարևորությունը, որի կազմը թարմացրել է Իրանի նոր վարչակազմը։

Կողմերը կարեւորել են բոլոր տարաձայնությունները երկխոսության միջոցով լուծելը»,- ասված է Բաքվի տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.