Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՌԴ-ն չի կարողանա խանգարել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Ռուսաստանը չպետք է վախենա Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալուց, սա պաշտպանական դաշինք է, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, ուստի անհանգստանալու կարիք չկա: Այս որոշումը (Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին) կընդունեն Ուկրաինան և ՆԱՏՕ-ի 30 անդամ երկրներ... Ոչ մի այլ երկիր իրավունք չունի միջամտելու, քանի որ Ուկրաինան իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր զարգացման հետագիծը»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի այցը Կիև, ըստ էության, բացում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դուռը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.