Ռուս-իսրայելական հարաբերությունները «յուրահատուկ» են. Սոչիում հանդիպել են Պուտինը և Բենեթը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հանդիպումը, ընդգծել է, որ երկրները զարգացրել են յուրահատուկ հարաբերություններ, գրում է ՏԱՍՍ-ը:

 

«Կարելի է ասել, որ Ձեր այցը համընկնում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակի հետ։ Այս ընթացքում Ռուսաստանի և Իսրայելի միջև նույնիսկ յուրահատուկ հարաբերություններ են ձևավորվել»,- ասել է նախագահը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ռուսաստանի Դաշնության նախագահը և Իսրայելի վարչապետը հանդիպմանը նախատեսում են քննարկել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումը, ինչպես նաև մտքեր փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.