«Պուտինն ակնարկեց, որ մենք ենք որոշում մեր ճակատագիրը և թե ովքեր պետք է գծեն մեր երկրի սահմանները». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանի էջից.

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման վերաբերյալ, ինձ այնքան էլ դուր չեկավ։ Պուտինի խոսքերի մեջ ես տեսա հայկական կողմի համար վտանգավոր թեզեր։ ՌԴ նախագահը միաժամանակ շատ հստակ ասաց՝ կան մարդիկ և քաղաքական ուժեր, որոնք ասում են, թե ավելի լավ տարբերակներ կան լուծումների համար։ Եթե կարող եք, փորձեք ավելի լավ տարբերակներով լուծել։

 

Այլ կերպ ասած՝ Պուտինն ակնարկեց, որ մենք ենք որոշում մեր ճակատագիրը և թե ովքեր պետք է գծեն մեր երկրի սահմանները։ Ավելի պարզ ուղերձ չի լինում։

 
 

Միաժամանակ ՌԴ նախագահն օգտագործեց մեկ միտք՝ փոխզիջումներ և տարածքների փոխանակում։

Ես կարծում եմ, որ խոսքը հատկապես այսպես կոչված անկլավների ու էքսկլավների մասին է։ Բայց կան նաև այլ տարածքներ, որոնք պակաս կարևորություն չունեն, քան դրանք։

ՀՀ Տավուշի մարզում կան հատվածներ, որոնք անկլավ չեն, բայց դրանց հանձնումը թշնամուն մեզ համար անվտանգային լուրջ խնդիր կլինի, փոխարենը թշնամու ձեռքին կան ՀՀ-ին պատկանող տարածքներ, որոնք մեզ վերադարձնելու դեպքում Ադրբեջանի համար կստեղծվեն լրջագույն խնդիրներ իր սահմանային բնակավայրերի կոմունիկացիաների առումով։

Հիմա այդ տարածքների մասին փաստարկված հրապարակման վրա եմ աշխատում։ Կետ առ կետ, կոորդինատ առ կոորդինատ ցույց կտամ, որ միայն Ադրբեջանը չէ, որ խաղաքարտ ունի իր ձեռքին»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158563475513831

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.