Ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -2, հողի մակերևույթին -2…-4 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-27-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամինч հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-27-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը սպասվում է անձրև:

Երևան քաղաքի հոկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.80C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -3,70C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.90C

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.