Դավիթ Սեդրակյանի մանդատը վայր դնելու պատճառները զուտ անձնական են. Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

 

168.amի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խմբակցության մամուլի պատասխանատու Ագնեսա Խամոյանն ասաց, որ Դավիթ Սեդրակյանի մանդատը վայր դնելու պատճառները զուտ անձնական են։

«Թե ով կվերցնի մանդատը, այս պահին որևէ մեկնաբանություն չունենք, ցուցակում հաջորդը Առուշ Առուշանյանն է։ Հարցը դեռ չի քննարկվել»,- նշեց Ագնեսա Խամոյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Դավիթ Սեդրակյանը սահմանված մեկ շաբաթ ժամկետի ընթացքում մտափոխվի և հետ վերցնի մանդատը, Ագնեսա Խամոյանը պատասխանեց.

«Այո, օրենքով նա կարող է մեկ շաբաթվա ընթացքում հետ վերցնել դիմումը, բայց առնվազն կոռեկտ չէ, որպեսզի ես մեկնաբանեմ նրա հնարավոր փոշմանել կամ չփոշմանելը»։

Հիշեցնենք, որ Դավիթ Սեդրակյանը Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.