ԱՀԿ-ներկայացուցիչը նշել է «Քովիդ-19»-ով և գրիպով վարակվելիս ի հայտ եկող ախտանշանների տարբերությունն ու հայտնել՝ կարելի է արդյոք միաժամանակ երկուսի դեմ պատվաստվել

Միևնույն ժամանակ կորանվիրուսի և գրիպի դեմ պատվաստանյութերի ստացումը, վերջերս իրակականացված հետազոտության արդյունքների համաձայն, անվտանգ է: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հատկապես վտանգավոր վիրուսների դիմակայության վարչության տնօրեն Սիլվի Բրիանը:

Ելույթ ունենալով ԱՀԿ «Գիտությունը՝ հինգ րոպեում» ծրագրի շրջանակում՝ Բրիանը դրական է պատասխանել հարցին, թե արդյոք անվտանգ է միաժամանակ պատվաստանյութ ստանալ և՛ կորոնավիրուսի, և՛գրիպի դեմ:

«Կան մի քանի հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ անվտանգ է միաժամանակ երկու պատվաստանյութ ստանալ, սակայն անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ երկու պատվաստանյութի կիրառման հակացուցումների մասին»,- ասել է մասնագետը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես մարդ կարող է տարբերել գրիպի և «Քովիդ19»-ի ախտանշանները, ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է, որ գրիպի սովորական ախտանշաններն են ջերմությունը, գլխացավն ու մկանային ցավը, ինչպես նաև հազն ու հարբուխը:

«Կորոնավիրուսի դեպքում հիմնականում ի հայտ են գալիս միևնույն ախտանշանները, սակայն դրանց միանում է հոտի և համի զգացողության բացակայությունը: Բազմաթիվ մարդիկ, հատկապես երիտասարդները, բախվում են լրացուցիչ յուրահատուկ ախտանշանների «Քովիդ-19»-ի դեպքում»,- ասել է Բրիանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.