Տեխասում ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Տեխաս նահանգում ինքնաթիռ է կործանվել: Դրանում եղել է 21 մարդ: Օդանավը Հյուսթոնից դեպի արևմուտք գտնվող հատվածում ընկել է դաշտում, հայտնում է ABC հեռուստաընկերությունը՝ ոստիկանությանը հղումով:

Միջադեպի հետևանքով երկու մարդ վիրավորվել է:

Վթարի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հետաքննություն կիրականացնի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.