Մեծ Բրիտանիայի թագուհին հրաժարվել է «Տարվա տարեց» մրցանակից և հետաքրքիր պատճառաբանում բերել

Թագուհին իր 95 տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ պարգևների, սակայն կա մեկը, որը նա հրաժարվում է ընդունել: Խոսքը «Տարվա տարեց» մրցանակի մասին է: Թագուհին հրաժարվել է ընդունել այն՝ համարելով, որ չի համապատասխանում մրցանակի չափանիշներին և բացատրելով, որ «դու այնքան մեծ ես, որքան քեզ զգում ես»:

Ինչպես գրում է The Guardian-ը, նա «քաղաքավարի, բայց հաստատակամ» մերժել է մրցանակը, որն ամեն տարի տրվում է՝ նշելու հասարակական կյանքում առանձնահատուկ ներդրում ունեցած ավագ սերնդի այն անդամների նվաճումները:

«Նորին գերազանցությունը կարծում է, որ դու այն տարիքն ունես, որքան զգում ես: Թագուհին չի գտնում, որ համապատասխանում է մրցանակի չափանիշներին, որպեսզի կարողանա այն ընդունել, և հույս ունի, որ դուք ավելի արժանի մեկին կգտնեք»,-ասված է թագուհու պատասխան նամակում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.