«Էրդողանի պերճախոսությունը քաջ հայտնի է». Լավրովը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամի մասին, նշել է, որ համաձայն է նրա հետ այն հարցում, որ «հնգյակը» իրավունք չունի թելադրել աշխարհի ճակատագիրը, սակայն հավելել է, որ «հնգյակը» դրան չի ձգտում:

«Էրդողանի պերճախոսությունը քաջ հայտնի է: Նա ազատորեն արտահայտվում է ցանկացած թեմայի շուրջ: Ես նրա հետ համաձայն եմ, որ Անվտանգության խորհրդի մշտական անդամների «հնգյակն» իրավունք չունի թելադրել աշխարհի ճակատագիրը: Այն իրավունք չունի և չի էլ հավակնում ունենալ: «Հնգյակը» հավակնում է այն լիազորություններին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնակարգում»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը լրագրողների հետ զրույցում:

Էրդողանն Անգոլա կատարած այցի շրջանակում հայտարարել էր, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնվի «մի խումբ երկրների»՝ Երկրորդ աշխարհամարտում հաղթանակ տարածների գթասրտությանը: Նրա խոսքով՝ մինչդեռ աշխարհը փոխվում է, և դիվանագիտությունը, առևտուրը, միջազգային հարաբերություններն արմատական փոփոխություններ են գրանցում, անհասկանալի է, որ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը հինն է մնացել: Նկատի ունենալով ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին՝ թուրք ղեկավարն ընդգծել է, որ «աշխարհն ավելի մեծ է, քան հինգը»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.