Ադրբեջանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում պահանջել է, որ Հայաստանն աջակցի տարածքների ականազերծման գործընթացին

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր կայացած լսումների ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը պահանջել է, որ Երևանն անհրաժեշտ միջոցներ ընդունի, որպեսզի Ադրբեջանը հնարավորություն ստանա արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծման աշխատանքներ իրականացնի իր տարածքում:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, ադրբեջանցի ներկայացուցչի խոսքով՝ «ատյանը պետք է պարտավորեցնի Հայաստանին նման միջոցներ ընդունել»:

«Դա պետք է արվի այդ թվում նաև տեղադրված ականների բնութագրերի և տեղադիրքի մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկության տրամադրմամբ»,- ասել է Մամեդովը՝ ընթերցելով վերջնական պահանջը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.