Սահմանին իրադրությունն այս պահին հանգիստ է, հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի․ ԱՀ ՊՆ

Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է:

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:

 

ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արցախի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է 6 հայ զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ Հայկական կողմից զոհեր չկան։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.