Պուտինը նշել է՝ որն է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների առաջադրանքներից մեկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը նշել է, որ համագործակցության երկրների հատուկ ծառայությունների առաջադրանքներից մեկն Աֆղանստանի տարածքից եկող պոտենցիալ սպառնալիքները չեզոքացնելն է:

«ԱՊՀ անվտանգության ապահովման համար հատուկ նշանակություն ունի Աֆղանստանի տարածքից եկող պոտենցիալ սպառնալիքների չեզոքացումը: Մենք բոլորս լավ հասկանում են, թե այդ երկրում ընթացող իրադարձություններն ինչ լուրջ ազդեցություն կարող են ունենալ իրադրության վրա Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում և այլ տարածաշրջաններում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.