Ոստիկանները մեթամֆետամինի իրացման դեպքեր են բացահայտել. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տվյալներ են ստացել, որոնք իրացրել են՝ համագործակցելով Շենգավիթի բաժնի ծառայողների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

 

Հոկտեմբերի 1-ին նախ հայտնաբերել են Արտաշատում բնակվող 35-ամյա տղամարդու, որը Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին։

Նույն օրը նույն կասկածանքով, «BMW» մակնիշի մեքենայով հանդերձ, Արաբկիր վարչական շրջանից Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 53-ամյա տղամարդ։ Նրա, ինչպես և մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա, մեթամֆետամին ու դանակ։

 

Հոկտեմբերի 1-ին՝ երեկոյան, Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 22-ամյա աղջիկ, որի խուզարկությամբ ևս մեթամֆետամին է հայտնաբերվել։

Ըստ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների տվյալների՝ բերման ենթարկվածները թմրամիջոցները ձեռք էին բերել Երևանում բնակվող 39-ամյա մի տղամարդուց։ Հետագա միջոցառումներով այդ տվյալները հաստատվել են։ 39-ամյա տղամարդը ևս հայտնաբերվել է ու բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամին է հայտնաբերվել։ 39-ամյա տղամարդը նախ ձերբակալվել է, ապա նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.