«Ղարաբաղը միշտ պետք է արժանանա մեր ուշադրությանը». Լավրով

ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Մինսկում հանդիպում կանցկացնի հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ։

«Վերջերս ձեզ հետ մանրամասն շփվել ենք Մոսկվայում, բայց այսօր կարելի է քննարկել թե՛ երկկողմ բնույթի, թե՛, անշուշտ, տարածաշրջանի ինչ-որ լրացուցիչ հարցեր: Ղարաբաղը միշտ պետք է արժանանա մեր ուշադրությանը»,- ասել է Ռուսաստանի նախարարը հանդիպման սկզբին:

Ինչպես սպասվում է, ավելի ուշ Մինսկում ՌԴ-ի, Ադրբեջանի եւՀայաստանի արտգործնախարարությունների ղեկավարները կանցկացնեն եռակղմ հանդիպում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.