ԱՀ Առողջապահության նախարարը նոր տեղակալ ունի

Արցախի Հանրապետության կառավարության 2021թ․ հոկտեմբերի 1-ի N 1053-Ա որոշմամբ՝ ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Վլադիմիրի Համբարձումյանը:

Ստորև ներկայացնում ենք նորանշանակ փոխնախարարի կենսագրությունը. Ծնվել է 1973թ․ նոյեմբերի 12֊ին, քաղաք Երևանում: Բնակվում էր ՌԴ.Սամարա քաղաքում 1980-1990թթ․ սովորել է Երևանի N50 միջնակարգ դպրոցում։

1991-1998թթ․֊ին՝ ուսանել Երևանի Հայկական Բժշկական Ինստիտուտի «Բուժական գործ» ֆակուլտետում։ 1999-2001թթ․կրթությունը շարունակել ՌԴ Սամարայի Պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում՝ ստանալով «Բժիշկ ուռուցքաբան»֊ի որակավորում։ 2006թ․ ՌԴ Ներքին գործերի նախարարության աշխատողների առաջադեմ ուսուցման Համառուսաստանյան ինստիտուտի բժիշկ փորձագետն էր։

2013թ-ին անցել է Ուռուցքաբանության սերտիֆիկացման դասընթաց։ 2002թ․ նշանակվել է ՌԴ ՆԳՆ Ոստիկանության հատուկ ծառայությունների ջոկատի բուժծառայության պետ, 2005թ․֊ին՝ ՌԴ Ներքին գործերի նախարարության Սամարայի գլխավոր վարչության հոսպիտալի ավագ փորձագետ, վիրաբույժ։ 2012-2017թթ. Տիգրան Համբարձումյանը ՌԴ Ներքին գործերի նախարարության Սամարայի գլխավոր վարչության հոսպիտալի Շտապ բուժօգնության բաժնի պետն էր։

2017-ից առայսօր ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության Սամարայի մարզի բժշկասոցիալական փորձաքննության գլխավոր բյուրոյի ղեկավարն է և բժիշկ ֊փորձագետը։ Մասնակցել է 2020թ․պատերազմական գործողություններին՝ աջակցություն ցուցաբերելով Գորիսի բժշկական կենտրոնին՝ որպես բժիշկ֊մասնագետ, որի համար խրախուսվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի կողմից։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.