Ադրբեջանի ԱԳ նախարարը Լավրովի և Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է, որ Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 14-ին Մինսկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Հանդիպումը տեղի է ունեցել Մինսկում՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում, որին ներկա է եղել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարման կարևորությունը:

Նշվեց, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել`հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վրա: Այս առումով նշվել է, որ կարևոր է բանակցություններ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ: Ընդգծվել է նաև տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացման վերաբերյալ համաձայնագրերի իրականացման կարևորությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.