Ադրբեջանցի զինծառայողի զոհվելու լուրը կեղծ է. ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական «տեղեկատվությունը», համաձայն որի, իբր հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈւ զինծառայող, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

 

Արցախի հանրապետության արևելյան հատվածում (գ. Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ:

Ակնկալելով անաչառ հետաքննություն ԱՀ ՊԲ հրամանատարությունը հայտարարում է, որ հետևում է ձեռքբերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.