Պուտինը կոչ է արել ԱՊՀ հետախուզական ծառայությունների ներուժն օգտագործել ԱՊՀ-ն ներքին և արտաքին սպառնալիքներից հուսալիորեն պաշտպանելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել օգտագործել ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների ներուժը՝ ԱՊՀ տարածքը նոր սպառնալիքներից պաշտպանելու համար: Այս մասին ասվում է չորեքշաբթի Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության գործակալությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանի ղեկավարի ողջույնի խոսքում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ձեր գլխավորած առայությունները և գերատեսչություններն ունեն լուրջ գործառնական, տեխնիկական և կադրային հնարավորություններ, և այսօր կարևոր է առավելագույնս օգտագործել այս հզոր ներուժը` մեր պետությունները, ամբողջ ԱՊՀ-ն հուսալիորեն պաշտպանելու ներքին և արտաքին սպառնալիքներից», - ասել է Պուտինը:

 Առաջին հերթին, նշել է Ռուսաստանի նախագահը, խոսքը միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի, անդրազգային հանցավոր խմբերի, զենքի անօրինական շրջանառության, կիբերհանցագործությունների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության և անօրինական միգրացիայի մասին է:

«Այս խնդիրների իրականացման ընթացքում բոլոր առանցքային ոլորտներում համակարգված աշխատանքը, տեղեկատվության մշտական փոխանակումը և համատեղ գործողությունները մեծ պահանջարկ ունեն», - ասել է ՌԴ նախագահը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.