Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ազատ չի արձակվի, Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումն անփոփոխ թողնելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։

 

Այսինքն՝ Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանքի տակ, քանզի ուժի մեջ կմնա առաջին ատյանի դատարանի որոշումը։

Դատական նիստին դատախազը չի մասնակցել՝ գրավոր տեղեկացնելով, որ զբաղված է ու դեմ չէ, որ իր բացակայությամբ քննվի պաշտպանական կողմի բողոքը։

 

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հարուցվել էր քրեական գործ՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ։

Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.