Ռուս խաղաղապահներն ուղեկցել են երկու ադրբեջանական շարասյան տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի տարածքով. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են երկու ադրբեջանական ավտոշարասյան անվտանգ երթևեկությունը Լեռնային Ղարաբաղի տարածքով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:  

Ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ուղեկցել է շինարարական տեխնիկա, շինանյութ և սննդամթերք տեղափոխող 40 բեռնատարից կազմված երկու շարասյուն՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և հակառակ երթուղիներով շարժվելիս:

«Ադրբեջանական կողմից 10 միավոր տեխնիկայից կազմված շարասյան ուղեկցման աշխատանքներ ենք իրականացնում Շուշի-Կարմիր շուկա-Քաջար երթուղով, ինչպես նաև հակառակ ուղղությամբ՝ 30 միավորի: Շարասյուների երթևեկության ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վասիլի Կրապիվան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.