Հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը նոր ռեկորդ է սահմանել

Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանն իր հայրենի քաղաքում նորակառույց մարզադպրոցի բացման արարողության ժամանակ սահմանել է Դյուցազնագրի և համաշխարհային ռեկորդ. 170 կգ ծանրաձողն ուսերի վրա նստած դիրքով քայլել է 2 մետր, կարողացել բարձրանալ, 9 անգամ նորից կքանստել և կրկին բարձրանալ:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, այդպիսով, նա շրջանցել է թուրք մարզիկի նախկինում սահմանած ռեկորդը: Զորիկը նոր ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմի քաջորդիների՝ ի դեմս իր սան Մհեր Քոչինյանի, անմահ հիշատակին:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.