Արցախի նախագահը ստորագրել է ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը և այլ օրենքներ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է ««Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։

 

Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.