Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթումում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթում քաղաքում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Նամակում ասված է.

 

«Հարգելի պարոն վարչապետ,

Ընդունեք իմ խորին ցավակցությունները Բաթում քաղաքում մարդկային զոհեր պատճառած ողբերգական դեպքի կապակցությամբ։ Փոխանցեք, խնդրում եմ, սփոփանքի և տոկունության իմ խոսքերը բոլոր զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և վերականգնում»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.