Ձորաղբյուր-Ջրվեժ ճանապարհին բախվել են Ford-ն ու ՎԱԶ 21154-ը, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan.com

Հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ձորաղբյուր-Ջրվեժ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 61-ամյա Տիգրան Գ-ի վարած Ford մակնիշի և 26-ամյա Սուրեն Հ-ի վարած ՎԱԶ 21154 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com։
Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Մինչ այդ, վիրավորներից մեկին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից, և օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խումբը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.