Վերացվել է հանրային սննդի օբյեկտի կասեցումը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մկրտումյանին պատկանող հանրային սննդի կազմակերպության գործունեության կասեցումը (Արարատի մարզ, գ. Թաիրով): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

 

ՍԱՏՄ Արմավարի մարզային կենտրոնի կրկնակի ստուգման արդյունքում պարզվել է, որ այս հանրային սննդի կետում շտկվել են սանիտարահիգիենիկ բնույթի բոլոր անհամապատասխանությունները, ինչպես նաև ապահովվել է սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների պարտադիր բժշկական զննությունը:

 
   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.