«Պատիվ ունեմ». Պատգամավորը կարող է մտնել այս կամ այն խորհրդարանական պատվիրակության մեջ, եւ դրանում ամոթ բան չկա

Ես խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվա ուղեւորության հարցը քննարկել եմ իմ խորհրդարանական խմբակցության ղեկավարի հետ։ Այս մասին հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորին մասնավորապես հարցրին, թե ինչու են Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվա ուղարկել իրեն եւ Իշխան Զաքարյանին։ Մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությանը կասկածում են գործող իշխանության հետ համագործակցության մեջ։«Այդ հարցին պետք է պատասխանի նա, ով կազմում է այս կամ այն պատվիրակությունը։ Ես դա քննարկել եմ մեր խորհրդարանական խմբակցության ղեկավարի հետ, եւ միայն ես եմ պատասխանատվություն կրում իմ քայլերի համար։ Ի վերջո, դա զարմանալի չէ։ Պատգամավորները կարող են մտնել խորհրդարանական պատվիրակության կազմի մեջ»,- ասաց Թովմասյանը։

Իսկ ինչ վերաբերում է իշխանությունների հետ հարաբերություններին, ապա պատգամավորը հիշեցրեց իր ոչ վաղ քաղաքական անցյալի մասին։

 

«Այո, ես եղել եմ կառավարող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամ։ Բայց դուրս եմ եկել, եւ եթե ցանկանայի ինչ-որ ընդհանուր բան ունենալ գործող իշխանության հետ, ապա կշարունակեի մնալ «Իմ քայլում»։ Ինձ այդ պահին ոչինչ չէր կաշկանդում»,- ընդգծեց խորհրդարանականը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.