Մենք հերթական աղետի շեմին ենք ու այո, այս աղետը նույնպես տեղի կունենան, եթե իշխանությունն ու «ընդդիմությունը» շարունակել բեմադրել 3 տարի ձգվող կրկեսը

Հակաիրանական քարոզը թափ է հավաքում: Հանրային առաջին ալիք հրավիրված «փորձագետները» պնդում են, որ Իրան-Ադրբեջան բախումը աղետալի կլինի Հայաստանի համար, իսկ այսպես կոչված «ընդդիմադիրները» հեգնում են Իրանի վրա հույս դնողներին, իրենց մեղադրելով փրկիչ փնտրելու մեջ:
Նախ, նման բախումը իրոք կարող է աղետալի լինել Հայաստանի համար ԵԹԵ Հայաստանը բարիկադի սխալ կողմում լինի՝ տվյալ դեպքում թուրքական: Ու Իրանի կողմից Նախիջևանի բլոկադայի ֆոնին Բաքվի չվերթներին օդային տարածք տրամադրելը հենց նման աղետալի հետևանքներով է հղի: Ցավոք Ազգային Ժողովի ներկայիս դասավորվածությունը թույլ չի տալիս ենթադրել, որ Հայաստանը չի հայտնվի հակաիրանական, հետևաբար, հենց աղետալի ճամբարում: Ու այո, սրան նպաստելու է թե իշխանությունը և թե «ընդդիմությունը»:
Ինչ վերաբերվում է այն թեզին թե՝ սին են այն մարդկանց հույսերը, որոնք Իրանի մեջ փրկիչ են տեսնում: Այո, անշուշտ ցանկացած պետության, կառույցի կամ մարդու մեջ փրկիչ տեսնելը զուր է, քրիստոնյա մարդը կարող է փրկվել միայն սեփական կամքի շնորհիվ, միայն եթե դրսևորի կամք և հետևի Աստծուն, իսկ Աստվածը ըստ Հայ Առաքելական Եկեղեցու՝ բանականությունն է: Այսինքն փրկվելու է նա ով բանական է:
Իսկ բանական մարդը պետք է իմանա ու հասկանա, օրինակ, որ ՌԴ-ին ու Թուրքիաիյն միավորում է Եվրոպան էներգակիրներով շանտաժ անելու ամբիցիան: Այդ ամբիցիան կարա հոդս ցնդի եթե Իրանի վրայից հանեն պատժամիջոցները ու թույլ տան հասնել դեպի Եվրոպա: Էս պահին այդ ճանապարհի գլխավոր հանգույցը Հայաստանն է: Փաստացի Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ գլխավոր շահագրգիռ կողմն էլ Իրանն է: Հետևաբար որպես աշխարհաքաղաքական հենարան այս պահին Հայաստանի համար Իրանը այլընտրանք չունի, այնպես ինչպես հետևակային մարտում այլընտրանք չունի կալաշնիկովը, կամ ջրացատկում այլընտրանք չունի ջուրը: Կարելի է նույնիսկ ասել, որ ջուրը փրկում է ցատկողին:
Աշխարհաքաղաքականությունը մի փոքր ավելի բարդ է քան ջրացատկը, դժվար է հստակ կանխագուշակել կկարողանա արդյոք Իրանը փրկել Հայաստանին թե ոչ, բայց կարելի է հստակ ասել որ Իրանը դա ուզում է, որովհետև դա հենց իրենց է պետք!! Իսկ մնացածի դեպքում այդ ցանկությունը այդքան էլ ակնհայտ չէ: Խոսքը բոլոր մնացածի մասին է, թե՛ Հայաստանից դուրս և թե՛ ներս:
Այո, մենք հերթական աղետի շեմին ենք ու այո այս աղետը նույնպես տեղի կունենան եթե իշխանությունն ու «ընդդիմությունը» կարողանան շարունակել բեմադրել այն կրկեսը, որին մենք ականատես ենք լինում առնվազն 3 տարի:
Հ.Գ. հետաքրքիր է, որ փրկիչ ման չգալու քարոզիչները քաղաքական դաշտի ամենակռապաշտ ներկայացուցիչներն են, որոնք ժամանակին նույնիսկ «փրկչի» երկրորդ գալուստի հետհաշվարկ էին սկսել, իսկ դրանից վաղ պնդում էին, որ Հայաստանը ռեսուրս չունի պատերազմը շարունակելու: Թեպետ հետո կոչ էին անում Սև լիճը գրաված ադրբեջանցիների վրա հարձակվել, որ Սյունիքը ինքնաբերաբար կտրվի Հայաստանից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.