Հայաստանը դարձել է պարսատիկի քար, որին ուղղություն եւ արագացում են հաղորդում արտաքին ուժերը, իսկ ներքին ուժերը հեզությամբ սպասում են

Հայաստանի շուրջը ինտենսիվ զարգացումներ են։ Հազարից ավելի ադրբեջանցի զինվորներ դեռ մեր երկրի տարածքում են, ադրբեջանցիները փակել են դեպի Հայաստանի հարավ տանող ճանապարհը, ադրբեջանական ինքնաթիռներն են թռնում Հայաստանի վրայով, Իրանը զորավարժություններ է անում, Ադրբեջանն ու Թուրքիան՝ նույնպես, Ռուսաստանը 3+3 ֆորմատ է նախապատրաստում, եւ գրողի ծոցն ուղարկում Մինսկի խումբը։
Այս ամենը Հայաստանի վերաբերյալ է եւ Հայաստանի շուրջ։ Իսկ այն, ինչ կատարվում է Հայաստանում, կարծես թե ոչ մի կապ չունի այս ինտենսիվ զարգացումների հետ։ Հայաստանում տեսնում ենք թեւերը քշտած պաշտոնյաների, ովքեր սրսկվում են, ընդդիմության, որը ինչ-որ հարցեր է տալիս պատերազմի մասին, իսկ պատերազմը քաղաքական գործոնից աստիճանաբար վերածվում է հեռավոր պատմական իրողության։
Հայաստանը դարձել է պարսատիկի քար, որին ուղղություն եւ արագացում են հաղորդում արտաքին ուժերը, իսկ ներքին ուժերը մատաղացու ոչխարի հեզությամբ սպասում են, թե իրենց ով եւ երբ է զոհաբերելու։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.