Դատարանը մերժեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը` Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ․ պաշտպաններ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, մերժեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը` Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին և վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը։ Այս մասին հայտնում են Մանվել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը։

 

«Այս դատավորի գործունեության մասին մեր գնահատականները հիմնականում բացասական են եղել, ինչը բխել է օբյեկտիվ իրականությունից։ Սակայն ցանկացած օբյեկտիվ ու օրինական որոշում արժանի է գնահատման, ուստի պետք է փաստենք, որ այս անգամ Արմինե Մելիքսեթյանը իրականացրեց արդարադատություն»,-նշում են պաշտպանները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.