Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել 15 տոննա բանանով բարձված վրացական Scania-ն, վերջինս կողաշրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի, 59-ամյա Էմզար Զուգլիձեն իր վարած  Scania մակնիշի բեռնատարով Թալին-Քարակերտ ավտոճանապարհի  20-րդ կ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Է. Զուգլիձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ հետաքննիչ  Կարեն Դավթյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել 15 տոննա բանանով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.