«Տալով նման հարցեր, դուք հնարավորություն եք տալիս պարտության պատասխանատուին, հերթական ստեր և կեղծիքներ տարածելու». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԻՄԱՍՏԸ
Սխալվեցի և լսեցի ԱԺ-ում հարց ու պատասխանի մի քանի դրվագ։

 

Ուղղակի անհասկանալի է, թե ինչ իմաստ ունի ընդդիմադիրների կողմից տրվող «սուր» հարցերը։ Չե՞ք կարծում, որ տալով նման հարցեր, դուք հնարավորություն եք տալիս պարտության պատասխանատուին, հերթական ստեր և կեղծիքներ տարածելու։ Չէ՞ որ ամբիոնի առաջ, խոսափողը ձեռքին նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում և ինքնավստահ փչում է, փչում ու փչում։

Իսկ ոչնչից պատգամավոր դարձած միջակություններին հնարավորություն եք տալիս, մի կողմից ձեզ նվաստացնել, մյուս կողմից քծնել բռնապետիկին»։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.