Բացառիկ տեսանյութ․ տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է Զվարթնոց տաճարի հարևանությամբ «Կռազ»-ը մետաղե ջարդոնի վերածում «ՎԱԶ 21014»-ը․ shamshyan.com

Պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Արմավիրի մարզում՝ Զվարթնոց տաճարի հարևանությամբ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։

 

 «Կռազ»-ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ՝ 60-ամյա Ռազմիկ Ղուկասյանը, ով բախվել էր ճամփեզրին կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 60-ամյա Բաբկեն Սերոբյանին պատկանող «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին առաջ ընթանալով՝ բախվել էր Արմավիրի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վիգեն Արտաշյանին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել էր Երևանի բնակիչ՝ 48-ամյա Օլգա Տելեգինային պատկանող «Ջեյ Սի Բի»-ին (մինի տրակտոր)։

Վթարի հետևանքով Բ. Սերոբյանը. Վ. Արտաշյանը և վերջինիս ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Ա. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին էլ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել նշված ավտովթարը, որն արձանագրվել է հարևանությամբ տեղադրված տեսախցիկի կողմից։

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.