Զովունիի գերեզմանատանը պահակի վրա հարձակում տեղի չի ունեցել. այդ ամենը կազմակերպել է նա, հրկիզելով ավտոմեքենան, ապա մերկացել և կապել է իրեն. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության և հետաքննական բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նոր մանրամասներ են պարզել հոկտեմբերի 2-ին Զովունի գյուղի գերեզմանատան տարածքում իբրև ծեծի ենթարկված, նույն գյուղի բնակիչ, 48-ամյա Կորյուն Ասատրյանին պատկանող ВАЗ 2101 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան հրկիզելու փաստով:

 

Ոստիկանների  կողմից իրականացված հսկայածավալ, ճիշտ և գրագետ գործողությունների արդունքում Կ. Ասատրյանը խոստովանել է, որ իր կողմից կատարվել է հանցագործության  ձևացում: Ոչ մի հարձակում նրա նկատմամբ չի եղել, ինքը՝ լինելով ոչ սթափ և ոչ ադեկվատ վիճակում, հրկիզել է իրեն պատկանող ավտոմեքենան, այնուհետև մերկացել, իսկ հետո արդեն ժամանած Երևանի թիվ  13  ջոկատի փրկարարները  բժիշկերի հետ  նրան տեղում օգնություն են ցուցաբերել և տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության Անիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.