Այսօր ադրբեջանցիները լայնածավալ աշխատանքներ են իրականացնում․ Աննա Գրիգորյանը՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին

Նախորդ նստաշրջանից հետո Սյունիքում իրավիճակը չի լավացել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանը։

«Այսօր ադրբեջանցիները լայնածավալ աշխատանքներ են իրականացնում, ինչ են կառուցում այնտեղ, որևէ մեկը պատկերացո՞ւմ ունի, և ինչ նոր վտանգներ կարող են այս շինարարական աշխատանքները ստեղծել մեր հայրենակիցների համար»,–ասաց նա։

Պատգամավորը, անդրադառնալով մաքսակետի տեղադրմանը նկատեց, որ դրանից հետո մեր հայրենակիցները առևանգվում էին, և պարզ չէ, թե ով է պատասխանատու։ Նա նշեց, որ այս հացով դիմել է բազմաթիվ գերատեսչություններին և եթե հստակ բացատրություններ չի տրվում, ուրեմն գաղտնի պահելու բաներ կան։

 

«Մեր երկրում մի կառույց չկա, որ կասի ի վերջո այդ ճանապարհով անցնելուց մեր հայրենակիցներն ում պետք է ապավինեն, ով է պատասխանատվություն կրում նրանց անվտանգության համար, որևէ մեկը կարո՞ղ է սրա մասին խոսել»–ասաց նա։

Աննա Գրիգորյանը նշեց, որ մեր հայրենակիցներն այսօր էլ երթևեկում են և ստիպված երկար ժամանակ կանգնում են մինչև ռուս սահմանապահը գալիս և իրենց ուղղորդում է։ «Ցավալիորեն մարդիկ, ովքեր երեք տարի առաջ ասում էին՝ մենք ենք տերը մեր երկրի, այսօր ո՛չ երկրին են տեր կանգնում, ո՛չ էլ ժողովրդին»,–ասաց նա։

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.