Արայիկ Հարությունյանն ընդունել է «Սև հովազ» կամավորական ջոկատի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է «Սև հովազ» կամավորական ջոկատի ներկայացուցիչներին:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահականից։

 

Երկրի ղեկավարն իր խոսքում անուրանալի է համարել հրամանատարի՝ Արցախի հերոսի բարձրագույն կոչմանը հետմահու արժանացած Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ ջոկատի տղաների ունեցած ներդրումը Հայրենիքի պաշտպանության գործում, նշել, որ հերոս քաջորդիների շնորհիվ Արցախը շարունակում է ապրել և պայքարել:

 
 

Քննարկվել են հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ընթացքը, դրանցում համահայկական ներուժի ներգրավման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.