Մահվան ելքով վրաերթ Երևանում. Honda-ն Դանիել Վարուժանի դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:   Այս մասին  հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 22:00-ի սահմաններում, Honda մակնիշի ավտոմեքենան` Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց՝ վերգետնյա անցման տակ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:  Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:   Դեպքի վայրում ոստիկանները չեն հայտնաբերել վարորդին:  

 

 Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:   

Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննիչը, պարեկները պարզեցին, որ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.