Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու Toyota-ն. 4 վիրավորների մեջ կա երեխա. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին,  խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի Վանաշեն գյուղի Խաղաղության փողոցում  բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 27-ամյա Կարեն Մ.-ի վարած Volkswagen մակնիշի և Արարատի մարզի բնակիչ Անի Հ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով Անի Հ.-ն, նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 1-ամյա  Յուրա Պ.-ն, 49-ամյա Արմեն Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, 47-ամյա Աննա Վ.-ն՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 



   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.