Ադրբեջանը պատերազմում զոհվածների նոր թիվ է հրապարակել

Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցիների թվաքանակի վերաբերյալ նոր տվյալ է հրապարակել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Վելիևի հաղորդման համաձայն՝ պատերազմում հաստատված զոհերի պաշտոնական թիվը 2907-է: Վելիևը նշել է, որ ներկա պահին անհետ կորած են համարվում 7 անձ: Ադրբեջանը հունիսի 14–ին  նույնպես  զոհվածների  թիվ  էր հրապարակել: Այդ ժամանակվա տվյալներով զոհվածների պաշտոնական թիվը 2904 էր:

Սեպտեմբերի 27-ն  Ադրբեջանի  մայրաքաղաքում  զոհերի  լուսանկարներով  անցկացված  հիշատակի  երթը  զոհերի թվի վերաբերյալ կասկածներ է առաջացրել, տարբեր շրջանակներ պնդում են, որ զոհերի թիվն ավելի  մեծ է, քան պաշտոնական բաքուն ներկայացնում է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.