Կարիք չունեմ, որ ինձ հուշեք՝ ինչքան տաղանդավոր եմ. վեճ Մկրտիչ Արզումանյանի և հետևորդի միջև

Դերասան Մկրտիչ Արզումանյանի ֆեյսբուքյան էջում հետևորդներից մեկն առաջարկել էր, որ նա խաղա «Տաքսի-տաքսի» ներկայացման մեջ՝ մարմնավորելով Կարպ Խաչվանքյանի հերոսին:

Մեկ այլ հետևորդի էլ բարկացրել էր այդ առաջարկը, և նա գրել էր. «Կարպ Խաչվանքյանից հետո՞, ձեռք եք առնում»,- մեկնաբանության հատվածում գրել էր ֆեյսբուքյան օգտատերը:

Մկրտիչը պատասխանել էր վերջինիս.

 
 

«Ուրեմն Վահրամ Փափազյանից հետո էլ Շեքսպիր չի կարելի խաղալ:

Յուրաքանչյուր դերասան պետք է ձգտի առավելագույն արդյունքի ու կատարի բազմաթիվ դերեր, այդ թվում նաև այն դերերը, որոնք խաղացել են մեր կողմից նշված հանճարեղ մարդիկ: Միայն այդպես է հնարավոր հասնել առավելագույն արդյունքի: Փորձել հասնել նրանց, ոչ թե ասել, դե իրենք խաղացել են, անիմաստ է այլևս այդ մասին նույնիսկ մտածել: Ձեր մոտեցումը այդքան էլ ճիշտ չէ:

Իսկ իմ տաղանդի չափից ես քաջ տեղյակ եմ: Կարիք չունեմ, որ Դուք ինձ հուշեք, թե ես ինչքան եմ տաղանդավոր: Լավ օր եմ մաղթում»,- գրել է դերասանը:

lurer.com

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.