«Հրապարակ»․ Իշխանությունը կստիպի ընդդիմությանը փոխել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուին

«ՔՊ-ում ուզում են վերջնականապես փակել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանի հավակնությունների հարցը և որոշել են դա անել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններով` սահմանափակելով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում նույն անձի առաջադրումը։ Նույն թեկնածուին հնարավոր կլինի առաջադրել, դիցուք, միայն 3 անգամ։ Գործող կանոնակարգով՝ սահմանափակում չկա, և ընդդիմությունը կարող է իր թեկնածուին 5 օրը մեկ առաջադրել:

 

Իսկ այս փոփոխությամբ իշխանությունը կստիպի ընդդիմությանը փոխել թեկնածուին և առաջադրել նրան, ում ինքն է ուզում։ Հիշեցնենք․ երեկ 5-րդ փորձն էլ տապալվեց՝ ՔՊ-ն Ղազինյանին չընտրեց, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեկ անգամ ևս հիշեց, թե ինչպես էր Ղազինյանը շիշը նետում Փաշինյանի կողմը։ Իսկ Արթուր Ղազինյանն առաջարկեց հանձնաժողովի կազմում ստեղծել ենթահանձնաժողով, որը կպարզի հոկտեմբերի 7-ին պատերազմը չկանգնեցնելու պատճառները և որոշման մասնակից անձանց շրջանակը։ «Մեր ժողովուրդն իրավունք ունի իմանալ՝ հանուն ում և հանուն ինչի են զոհվել 3 հազար 600-ից ավելի մեր զինվորները»,- ասաց նա: Անդրանիկ Քոչարյանը մերժեց այդ հարցն օրակարգ ներառելու առաջարկը՝ առաջարկելով հարցը քննարկել արտահերթ նիստով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.