«ՀՀ իշխանություններին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող հակասահմանադրական օրենքի կիրառումը». Freedom House

Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել   քրեական գործի առնչությամբ, որը հարուցվել է Facebook-ի օգտատիրոջ դեմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանության մեջ վիրավորելու համար:

Կազմակերպությունն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ ընդգծելով, որ սա տեղի է ունենում ընդամենը երկու ամիս անց այն բանից հետո, երբ խորհրդարանն ընդունել է կառավարության պաշտոնյաների դեմ «լուրջ վիրավորանքները» քրեականացնող փոփոխություններ, ինչը նշանակում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա Հայաստանում, ներառյալ խոսքի ազատությունը:

«Մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող այս հակասահմանադրական օրենքի կիրառումը»,-հայտնել է կազմակերպությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.