Կարծում եմ` որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը. մանր գործողություններ են՝ ավելի շատ միտված մարդկանց հույզերի վրա ազդելուն. Սիմոնյանը՝ երեխաների տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասին

Արցախի երեխաների տեղափոխող ավտոբուսը կանգնեցնելը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանր գործողություններով մարդկանց հույզերի վրա ազդել է համարում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին Գյումրիում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով  Գորիս–Կապան ճանապարհին արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված`ադրբեջանցիների կատարած գործողությունները։

«Կարծում եմ`որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը: Ապարդյուն մանր գործողություններ են, որոնք ավելի շատ միտված են մարդկանց  հույզերի վրա ազդելուն, բայց չի ստացվելու »,– նշեց Ալեն Սիմոնյանը:

 

Հիշեցնենք, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը, պոկել վրան փակցված Արցախի դրոշը, գոռգոռոցներով իջեցրել երեխաներին

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.