Զելենսկու աշխատակազմի ներկայացուցիչը չի բացառել, որ Պուտինի «ծանր հիվանդանալու» դեպքում, հնարավոր կլինի ռազմական ճանապարհով հետ բերել Դոնբասը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է Դոնբասում գործողությունների իր ծրագրի մասին՝ նախատեսված այն դեպքի համար, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ծանր հիվանդանա»:

Արեստովիչը կարծում է, որ այս դեպքում Կիևը հնարավորություն կունենա զինված միջոցներով արագ լուծել «Դոնբասի խնդիրը»: Ըստ ամենայնի, այս «ծրագիրը» հասունացել է Պուտինի ինքնամեկուսացման կապակցությամբ, գրում է eadaily.com-ը:

«Մենք չգիտենք, թե ինչպես է ապաշրջափակվելու, մենք պատրաստվում ենք տարբեր տարբերակների: Ռազմավարությունը բաղկացած է կարգավորման քաղաքական-դիվանագիտական ուղուց, իսկ Բ տարբերակն այն չէ, որի մասին խոսել է նախագահը, իմ ձևակերպմամբ՝ դա ռազմական ճանապարհն է: Օրինակ՝ Պուտինն ինչ -ինչ պատճառներով ծանր հիվանդացել է և մենք երեք-հինգ օր ժամանակ ունենք հարցը լուծելու համար: Հավանաբար, երբևէ նման տարբերակ կլինի: Եվ սա բոլորովին այլ հետպատերազմյան իրականություն է»,-ասել է Արեստովիչը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.