Որպեսզի բոլորին միանգամից պատասխանեմ, գրում եմ այստեղ. Ռուբեն Մխիթարյան

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որպեսզի բոլոր լրագրողներին միանգամից պատասխանեմ, գրում եմ այստեղ:

Իմ համար բացարձակ միևնույն է, թե ով կլինի Գյումրու, կամ Հայաստանի ցանկացած այլ քաղաքի նոր քաղաքապետ, որովհետև այդ պաշտոնը ոչ մի տեսակի լծակ ու որոշիչ դերակատարություն չի կարող ունենալ Հադրութի, կամ Շուշիի, կամ Գորիս-Կապան ճանապարհի ճակատագրի վրա: Այս ցանկը բավականին երկար է իրականում: Հայաստանի ու Արցախի առաջնահերթությունները կողմնակի աղմուկով ցրում են ոչ միայն իշխող ուժի առանձնյակները, այլ ցավոք նաև շատ լրագրողներ:

 
 

Հ.Գ. 2018 թվականի մարտ ամսին Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներն ու գյուղերը ունեին ՀՀԿ-ական կողմնորոշում ու ազդեցություն: Ու՞: Որքանո՞վ դա խանգարեց իշխանափոխությանը: Ավելի հետաքրքիր բան ասեմ: «Լա Կասա դե Պապել» սերիալի վերջին սեզոնը կատարյալ ապուշություն է: Թե չէ ի՞նչ Գյումրու քաղաքապետ: Տոկիոյին ֆուռը տվին»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.